«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Քերի-Լավրով հանդիպումն արդյունավետ էր

Քերի-Լավրով հանդիպումն արդյունավետ էր
27.02.2013 | 11:00

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բեռլինում առաջին հանդիպումն է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։ Երկժամյա հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիական հակամարտությունը և մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ ամերիկացիների կողմից ռուսաստանցի երեխաների որդեգրման խնդիրը։
Երկու օր հետո ավելի քան 10 երկրի ներկայացուցիչներ Հռոմում բանակցությունների սեղանի շուրջ կնստեն սիրիական ընդդիմության հետ։ Ռուսաստանն այդ հանդիպմանը չի մասնակցի։ Ինչպես նշել է Սերգեյ Լավրովը, ընդդիմության շարքերում գտնվող ծայրահեղականներն արգելակում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ երկխոսությունը՝ առաջադրելով ոչ իրական պահանջներ։
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Ջոն Քերիի հետ բանակցությունները բավականին կառուցողական էին։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հանդիպումն անվանել է լուրջ աշխատանքային և հայտնել է, որ ժամանակի կեսը նվիրվել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին։

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ